Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Ես եմ Արցախը» մրցույթի մրցանակակիրը

«Ես եմ Արցախը» մրցույթի մրցանակակիրը
25.02.2015 | 14:05

Արցախի Հանրապետության կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հովանավորությամբ կազմակերպված՝ «Ես եմ Արցախը» խորագրով լուսանկարների մրցույթը նվիրված էր «Արցախի վերածննդի» օրվան` փետրվարի 20-ին:

Մրցույթին ներկայացվել է 162 լուսանկար, որոնցից ընտրվել են 8-ը՝ 3-ը՝ մրցանակային, 5-ը՝ խրախուսական տեղերի համար: Բոլոր 162 լուսանկարներին ծանոթանալու համար պետք է նայել հետևյալ ալբոմը:
«Ես եմ Արցախը»-ի գլխավոր մրցանակին արժանացել է Նոնա Մինասյանը «Խաղաղության հրեշտակ» լուսանկարի համար:
Առաջին մրցանակակրին շնորհվում է «Արմթաբ», երկրորդին` «Արցախֆոն», երրորդ տեղի համար հատկացվում է՝ 50 000 դրամ: Կան նաև խրախուսական պարգևներ:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ